Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

0

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատ-Արմենիան» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հետխաղյա 11-մետրանոցներով  հաղթեց ալբանական «Էգնատիային»: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղում թիմերը գրանցել էին արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:

Հանդիպման երրորդ րոպեին «Էգնատիային» առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդո Մեդեյրոսը:

17-րդ րոպեին երևանյան ակումբի կոտդիվուարցի ռմբարկուի Վիլֆրիդ Էզան վերականգնեց հավասարակշռությունը:

36-րդ րոպեին ալբանացի կիսապաշտպան Ռեդի Կասան հաշիվը դարձրեց 2-1:

58-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանյերան խփեց պատասխան գոլը՝ 2-2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը խփեցին ևս երկու գոլ. տանտերերից դուբլ ձևակերպեց գանացի հարձակվող Ռաֆայել Դվամենան, որին պատասխանեցին նիգերիացի հարձակվող Տենտոն Ենեն և կոլումբացի պաշտպան Խունիոր Բուենոն:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով ավելի ուժեղ գտնվեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք դիպուկ իրացրին բոլոր 4 հարվածները, իսկ մրցակիցը վրիպեց 2 անգամ:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որտեղ կմրցի հունական «Արիսի» հետ:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Էգնատիա» (Ալբանիա) — «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 4-4

11-մետրանոցներ՝ 2-4

Ֆերնանդո Մեդեյրոս, 3, Ռեդի Կասա, 36, Ռաֆայել Դվամենա, 108, 120+4 — Վիլֆրիդ Էզա, 17, Ադրիանո Կաստանյերա, 58, Տենտոն Ենե, 110, Խունիոր Բուենո, 114

The post Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса