Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

Ալիևը հաստատել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավությանը: Նա գնատմամբ՝ նման հանդիպում անցկացնելու «բավականին լավ հնարավորություններ կան»:

«Երբ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ», -ասել էր Զախարովոն:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել էր, որ ռուսական կողմը «պատրաստակամ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса