Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

Երևան-Իջևան ավտոճանապարհին ախվել են Volkswagen Vento և Mercedes-Benz ավտոմեքենաները․ առաջինը գլորվել է մոտ 30 մ ու հայտնվել դաշտամիջյան հատվածում (լուսանկարներ)

0

Հուլիսի 21-ին, ժամը 17։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Աճս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1975 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Թ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները ճամփեզրին ընկած հայտնաբերել են Մ. Վ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса