Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

«Բանակցում եք Արցախը սկուտեղի վրա հանձնե՞լը. պետք չէ նման բանակցություն». Ավետիք Չալաբյան

0

«Ոչ մի երաշխիք չկա, որ ՔՊ-ն կամ ՔՊ-ի մի մասը չի քվեարկի «Հայաքվեի» ներկայացրած օրենքի նախագծի օգտին»,- կարծում է «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության համակարգող, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նա նշել է.

«Շատ կարևոր է, որ ԱԺ-ում  տեղի է ունենալու բաց քվեարկություն: Խորհրդարան անցած երեք խմբակցությունները, ներառյալ ՔՊ-ն, ընտրությունների ժամանակ խոստացել են պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը: ՔՊ-ն խոստացել է նաև հասնել Արցախի անջատմանը՝ հանուն փրկության: Եթե այդպես է, հարգելի՛ ՔՊ պատգամավորներ, կա՛մ հավատարիմ եղեք ձեր մանդատին, կա՛մ եթե դուք հրաժարվում եք ձեր մանդատից, հրաժարական տվեք, հեռացեք Ազգային ժողովից, թողեք, որ նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Դուք չեք կարող մի երկրում, որը դուք փորձում եք ժողովրդավարական հռչակել, խաբել ձեր ընտրողներին: Դուք եկել եք իշխանության՝ ձեր ընտրողներին խոստանալով պաշտպանել Արցախը: Հիմա դուք Արցախը մատնել եք անտերության»:

Դիտարկմանը, որ վաղը խորհրդարանում պատգամավորները հազար պատճառ կբերեն, կասեն՝ խանգարում եք բանակցություններին, Չալաբյանը նշեց.

«Թող հազար պատճառ բռնեն ու քաղաքական մահ ապրեն, ՔՊ-ն դառնա քաղաքական դիակ…

Թե չէ դորդ ու բեշ էին արել էդ բանակցային պրոցեսը: Այդ բանակցային պրոցեսի արդյունքում է, որ այսօր Արցախը սովի է մատնված: Ի՞նչ եք բանակցում. բանակցում եք Արցախը սկուտեղի վրա հանձնե՞լը: Պետք չէ նման բանակցություն:

Գնացե՛ք Արցախը պաշտպանեք, եթե դուք պաշտպանեք Արցախը, եթե ձեր բանակցային գործընթացը չբերի անընդհատ, նորանոր, միակողմանի զիջումների, դուք իրավունք կունենաք գալ մեզ ասել՝ մի՛ խանգարեք բանակցություններին: Բայց ձեր բանակցությունները ձախողում է, Հայաստանի և Արցախի համար ֆիասկոյի է տանում… Իհարկե պետք է խանգարենք այդ բանակցային պրոցեսը, բա ի՞նչ պետք է անենք…»:

The post «Բանակցում եք Արցախը սկուտեղի վրա հանձնե՞լը. պետք չէ նման բանակցություն». Ավետիք Չալաբյան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса