Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

«Կայուն խաղաղությունը բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից»․ Փաշինյանը նաև նշել է, թե ինչն է խանգարում բանակցություններին (տեսանյութ)

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հավատում է Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հնարավորությանը։

«Եթե չհավատայի ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա։ Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում եմ, որ մենք արդյունքի կհասնենք»,- ասել է նա Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին։

Ըստ նրա՝ դա միայն իրենից կախված չէ։

«Որովհետև ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից։ Էլ չեմ ասում, մենք ընդհանուր առմամբ վակուումի մեջ չենք բանակցում։ Կա նաև միջազգային իրադրություն, աշխարհաքաղաքական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են ի հայտ տալ։ Քաղաքական իրավիճակ, ներքաղաքկան իրավիճակ»,- ասել է նա։

Փաշինյանը նաև ասել է, թե որն է բանակցություններին խանգարող ամենակարևոր բանը․ «Ամենակարևոր բանը, որ, իմ կարծիքով, խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը հայերի և ամեն հայկականի նկատմամբ, ատելության գործողությունները։ Եվ իհարկե վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ և ժողովրդի նկատմամբ»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса