Добавить новость
ru24.net
World News
Август
2023

Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի հետ․ ներկայացրել է քաղաքական ու դիվանագիտական առաջարկների թղթածրար

0

Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հայտնել է ՀՅԴ մամուլի ծառայությունը։

Կանադայի հանձնախմբի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, բնակչության ապահովությանը և անվտանգությանը սպառնացող շրջափակման հարցը։

Մեկ անգամ ևս կարևորելով Արցախի և արցախահայության ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ Հայ Դատի հանձնախումբը շեշտել է, որ «այս սկզբունքի իրականացումը արցախահայության ապահով ու խաղաղ կյանքի երաշխիքն է, և Արցախը երբեք չի ենթարկվի Ադրբեջանի ու դառնա նոր ցեղասպանության զոհ»։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ներկայացրել է քաղաքական ու դիվանագիտական առաջարկների թղթածրար, որը «Օտտավայի կառավարությունը կարող է իրականացնել և սատարել արցախյան ճգնաժամը հաղթահարելու համար»։

Նախարարը հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպանատան մոտալուտ բացման մասին՝ նշելով, որ իր մասնակցությամբ արարողությունը տեղի կունենա առաջիկա սեպտեմբերին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса