Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2023

Գազայի ​​հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին․ Գազայի հատվածի առողջապահության նախարարություն

0

Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

«Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ էին», - ասել է ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ «հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով բոլոր վիրավորվածները նույնպես խաղաղ բնակիչներ են»։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչի խոսքով՝ «նախորդ տարիներին պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ոչ մի հակամարտության ժամանակ այս հիվանդանոցը երբևէ հարձակման չի ենթարկվել»։

«Այժմ մենք անհանգստանում ենք Գազայի հատվածի մյուս հիվանդանոցների և կլինիկաների համար», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса