Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել

0

Փարիզի քաղաքապետարանը լեգենդար  շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV-ն: 

Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։

Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։

Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականին նրա կիսանդրին բացվել է Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը։

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Ազնավուրը ոչ  միայն փայլուն արտիստ էր, այլև բանաստեղծ, կոմպոզիտոր, որ ծնվել էր Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում:

Ազնավուրն ավելի քան հազար երգի համահեղինակ է։ Նրա ձայնագրություններն ամբողջ աշխարհում վաճառվել են 180 միլիոն օրինակով: Ազնավուրը խաղացել է ավելի քան 60 ֆիլմում:

The post Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Андрей Рублёв вышел в четвертьфинал турнира категории ATP-500 в Дохе






Сын Трампа заявил, что Зеленского скоро арестуют

Экс-глава МИД Чехии: диалог Москвы и Вашингтона говорит о победе России

В День кадета офицер Росгвардии и директор подшефной подольской школы стали гостями эфира на «Радио 1»

Экс-супруга Николаса Кейджа заявила, что сын напал на нее с оружием из-за актера