Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Կառավարությունը շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար

0

Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում, Միխայլովկա, Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։

«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի, ինչպես նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублев вышел в финал теннисного турнира в Дохе






Сегодняшних фифочек ждет суровая жизнь: 5 признаков женщин, у которых никогда не будет высоких доходов и хорошей жизни

Уехавшая из США в Россию многодетная семья потеряла ₽4 млн из-за мошенника

Крымских экскурсоводов выводят из тени, до 1 марта 2025 года надо успеть

Полковник Райснер заявил о признании США военной и политической мощи России