Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Նիկոլ Փաշինյանի՝ ԶՊՄԿ-ի վրա մուրճ թափ տալուց հետո են սկսել «Իմ քայլին» նվիրատվություններ անել, լրատվամիջոցներին դատի տալ․ Էդգար Ղազարյան

0

ԶՊՄԿ-ի կողմից տարբեր մասնագետներին, ԶԼՄ-ներին դատի տալն իրենց սխալները բարձրաձայնելու համար անհանդուրժող կեցվածք է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանը Վայքում ելույթի ժամանակ սպառնալիքներ հնչեցրեց այդ կոմբինատի հասցեին, մուրճ թափ տվեց, ասաց՝ բոլոր «կարմիր գծերն» անցել են։ Դրանից հետո է սկսել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ կատարել։ Բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմին նվիրելն էլ է դրանից հետո եղել, մամուլի հրապարակումների նկատմամբ անհանդուրժող գործունեությունն էլ է դրանից հետո սկսվել»,- ասաց նա։

Ղազարյանն այնուհետև հավելեց՝ այսինքն, ակնհայտ է՝ տրամաբանական կապը որտեղից է սկիզբ առել և ինչ դրսևորումներ ունի։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայցեր է ներկայացրել բնապահապանների, ԶԼՄ-ների դեմ Կոմբինատի հետ կապված խնդիրները բարձրաձայնելու համար։

Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն 70 մլն դրամի կրթական ծրագիր է իրականացրել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, ինչը, ըստ մասնագետների, կոռուպցիոն ռիսկ է իր մեջ պարունակում։

Էդգար Ղազարյանը Tert.am-ին հայտնել էր, որ 2019 թվականին նույն ԶՊՄԿ-ն 200 մլն դրամ նվիրատվություն էր կատարել «Իմ քայլը» հիմնադրամին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев и Джокович опустились в рейтинге ATP






Песков: «угрозой» от России пытаются обосновать расходы на оборону в Европе

В 2024 году в Москве готовые новостройки дорожали быстрее

Средняя пенсия военнослужащих ВС РФ после индексации превысит 43 тысячи рублей

К 80-летию Победы кировские архивисты готовят выставку, посвященную нашим землякам-военкорам