Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8,000 հանդիսատեսի առաջ (տեսանյութ)

0

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ։ 

Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։

«Ես արքա եմ։ Ես առյուծ եմ», - բացականչել է Միլեյը։

Երաժշտական մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ նախագահական աշխատակազմի գլխավոր քարտուղարին, որը հայտնի է որպես «շեֆ»:

Այնուհետև երկրի ղեկավարն սկսել է իր «Կապիտալիզմ, սոցիալիզմ և նեոդասական ծուղակ» գրքի շնորհանդեսը, որտեղ, ըստ ABC News-ի, նա գրում է Ավստրիական տնտեսագիտական դպրոցի առավելությունների և տնտեսական գործընթացներին պետության միջամտության վնասի մասին։

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին, իրեն համարում է ազատականության կողմնակից և անարխո-կապիտալիստ: Նա հանդես է գալիս կառավարության նվազագույն միջամտության օգտին և խոստանում է լուծել Արգենտինայի տնտեսական խնդիրները՝ վերացնելով բյուջեի դեֆիցիտը ծախսերի կրճատման միջոցով:

Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի հետազոտողների տվյալներով՝ տարվա առաջին եռամսյակում Միլեյի կառավարության շոկային միջոցառումների ֆոնին երկրում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 55 %: Դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 49,5 %:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Александрова победила Мертенс и вышла в 1/4 финала турнира WTA в Дохе






Синоптик исключил «барометрические удары» в обозримом будущем в Центральной России

Адвокаты бывшего замминистра обороны подали апелляцию на передачу дела в Мосгорсуд.

Синоптики спрогнозировали облачную погоду в Москве 13 февраля

Свыше 221 т нелегальной икры было выявлено в России за полгода