Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Շինարարական համայնք ստեղծող, համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշն արդեն շուկայում է (տեսանյութ)

0

Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նոր բիզնես ճյուղի՝ «Իննոթեկ» ապրանքանիշի շնորհանդեսը, որի շրջանակներում կայացավ գործարանի բացման արարողությունը, թվային հարթակների մեկնարկումը և շինարարական աշխատանքների համար նախատեսված նորարարական լուծումների ներկայացումը։

«Իննոթեկն» առաջարկում է սպառողներին մրցակցային, բարձրորակ արտադրանքներ, ժամանակակից պահանջներին համապատասխանող առաջատար լուծումներ և իննովացիոն, թվային հնարավորություններ։ Ունենալով էկոլոգիապես մաքուր արտադրություն՝ «Իննոթեկը» պահպանում է որակի ամենաբարձր չափանիշները, ինչը վկայում է, որ «Իննոթեկը» հանդիսանում է Եվրոպայում որակի սերտիֆիկացում ստացած առաջին հայկական արտադրողը։

«Իննոթեկ» Էկո գործարանը հագեցած է արևային կայաններով, զտիչ սարքավորումներով, ջրի հավաքման և վերօգտագործման համակարգերով, թափոնների վերամշակման տեխնոլոգիաներով, արտադրանքի որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։

Ընկերության տեսլականի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ շինարարության ոլորտում լավագույն արդյունքի գրավականը բարձրորակ շինանյութերն են և պրոֆեսիոնալ վարպետները։

«Իննոթեկի» առաքելությունն է ապահովել և աջակցել վարպետներին ոչ միայն անհրաժեշտ, ժամանակակից գործիքներով և որակյալ շինանյութերով, այլև մասնագիտական խորհրդատվությամբ և վերապատրաստումներով, ինչը կդարձնի շինարարական աշխատանքներն առավել հեշտ և արդյունավետ։

Մանրամասները՝ տեսանյութում․




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса