Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Շենգավիթ ԲԿ-ն ստել է Tert.am-ին ու փորձել է թաքցնել ծննդկանի մաhվան դեպքը, որն օրերս գրանցվել է իրենց ԲԿ-ում

0

Շենգավիթ բժշկական կենտրոնը ստել է և փորձել թաքցնել, որ ծննդկանի մահվան դեպքը գրանցվել է իրենց ԲԿ-ում։

Shamshyan.com-ը օրերս տեղեկություն էր հայտնել, որ մայիսի 15-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է տեղի ունեցել և մահացել է ծննդկան։

Tert.am-ը Shamshyan.com-ին հղում անելով հրապարակել էր նյութը, ինչից հետո Շենգավիթ ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը կապ էր հաստատել Tert.am-ի հետ և հայտնել, թե տեղեկությունը սխալ է, և  Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան չի մահացել և պետք է հեռացնել նյութը կամ փոխել վերնագիրը և նյութից հանել Շենգավիթ ԲԿ հիշատակումը։

Tert.am-ի ճշտող հարցին՝ ինչպե՞ս չի եղել նման դեպք, Անուշ Բադալյանը նշել է, թե չի կարող ասել՝ դեպքը որտեղ է եղել, բայց կարող է ասել, որ Շենգավիթ ԲԿ-ում չի եղել։ Բադալյանը նաև նշել է, որ սկզբնաղբյուր կայքն արդեն հանել է Շենգավիթ ԲԿ-ի հիշատակումը նյութից ու Tert.am-ին խնդրել է նույնն անել։

Tert.am-ը՝ կասկածելով ԲԿ-ի խոսնակի ասածին, թե ծննդկանը Շենգավիթ ԲԿ-ում չի մահացել, չի փոխել վերնագիրը և նյութից չի հեռացրել ԲԿ-ի անունը։ Այսօր արդեն Tert.am-ը զրուցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որն էլ հաստատել է, որ դեպքը եղել է Շենգավիթ ԲԿ-ում։

«Այո, արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք։ Երեխան, ըստ նախնական տվյալների, մահացած է ծնվել, հետո մահացել է նաև մայրը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ մահվան պատճառները, հանգամանքները պարզելու, բուժաշխատողների արարքներին իրավական գնահատական տալու համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ ԲԿ-ում»,- ասել է Աբրահամյանը։

Քննչական կոմիտեի կողմից դեպքը հաստատելուց հետո կապ ենք հաստատել Անուշ Բադալյանի հետ և փոխանցել ՔԿ-ի պատասխանը, որ դեպքը հենց Շենգավիթ ԲԿ-ում է գրանցվել, ինչին ի պատասխան Բադալյանը նշել է, որ պարզապես չի իմացել իրենց ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի մասին ու սխալվել է և հայտնել, որ ցավում է կատարվածի համար։

Հատկանշական է, որ Շենգավիթ ԲԿ-ի խոսնակը ցավելուց զատ այլ գործողություն չի արել ու պարզելուց հետո, որ դեպքը Շենգավիթ ԲԿ-ում է եղել, հարկ չի համարել հետ զանգել նույն լրատվականներին և խնդրել նորից ավելացնել Շենգավիթ ԲԿ-ի անունը վերնագրում ու տեքստում։

Tert.am-ը խստորեն դատապարտում է նման վարքը և ցանկանում նշել, որ դա իրեն հարգող կառույցին, առավել ևս առողջապահական հիմնարկությանը վայել վարք չէ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 1-й круг. Хуркач борется с Коболли, Медведев сыграет с Вавринкой, Циципас – с Майо






Тень опричника // Как город Александров несколько раз оказывался столицей

Следующая авиастанция: на NAIS показали новый двигатель для SSJ-100 и перспективные дроны

Шнуров анонсировал концерты в России после длительного перерыва