Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը

0

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում իր առաջին մարզական քայլերը կատարած բազկամարտիկ, բազկամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Սրապյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած  բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ազատ Սրապյանից, Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել  է ավելի քան 29 պետություն։

Աջ ձեռքով պայքարում Ազատ Սրապյանը հռչակվել է Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1-ին և 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու հեղինակավոր մրցաշարի։

Բացի այդ նվաճումը, Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։

Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, որին կմասնակցի նաև Ազատ Սրապյանը։

The post Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса