Добавить новость
ru24.net
World News
Май
2024

Նյու Յորքի քաղաքապետն առնետների հարցով մասնագիտացված համաժողով կանցկացնի

0

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է առնետների խնդրին նվիրված մասնագիտացված համաժողովի անցկացման մասին, գրում է foxnews.com-ը:

Համաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին և 19-ին, մեկ հարկի տակ կհավաքի Բոստոնից, Նոր Օռլեանից և Սիեթլից առնետների դեմ պայքարի առաջատար փորձագետներին՝ լուծելու Նյու Յորքում լրջագույններից մեկը համարվող կրծողների խնդիրը, ասվում է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Քաղաքապետն ընդգծել է, որ ինքը «ատում է առնետներին», և «թշնամուն հաղթելու լավագույն միջոցը թշնամուն ճանաչելն է»:

«Նյու Յորքի բնակիչները գուցե չգիտեն դա իմ մասին, բայց ես ատում եմ առնետներին, և ես վստահ եմ, որ մեր քաղաքի մարդկանց մեծամասնությունը՝ նույնպես: Մեր քաղաքում առնետների դեմ պայքարի գոտիներում կրծողների թիվը նվազել է գրեթե 14%-ով, և մենք շարունակում ենք առաջընթաց գրանցել, բայց մենք դրա վրա կանգ չենք առնում: Թշնամուն հաղթելու լավագույն միջոցը թշնամուն ճանաչելն է: Ահա թե ինչու ենք մենք գագաթնաժողով կազմակերպում», - ասել է քաղաքապետը:

Առնետների կողմից բնակիչների առողջությանը պոտենցիալ սպառնալիքների պայմաններում քաղաքը 13 ամիս արդեն գտնվում է «առնետների դեմ պատերազմում», գրում է աղբյուրը:

Անցյալ ամիս Նյու Յորքի առողջապահական ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են առնետի մեզի միջոցով փոխանցվող բակտերիալ հիվանդությունների աճի մասին: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, լեպտոսպիրոզը կարող է հանգեցնել երիկամների վնասման, մենինգիտի, լյարդի անբավարարության, շնչառության խանգարման, իսկ ծայրահեղ դեպքերում՝ մահվան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина раскрыла подробности о проблемах со здоровьем в прошлом году






Как сделать квашеную капусту по-настоящему вкусной: три простых правила - готовьте только так

В Дагестане электромонтер спустя три дня спас застрявшего на ЛЭП кота

Свыше 320 тысяч электросчетчиков заменили в московских домах

Пассажиры рейса Москва-Дубай отказались лететь на аварийном самолёте Utair