Ո՞վ է այդ ոստիկանապետը, լակn՞տ է ասել, այդպիսի ֆիգուր էլ կա՞․ Բագրատ Սրբազան
Ով է այդ ոստիկանապետը, լակո՞տ է ասել, նա ո՞վ է, այդպիսի ֆիգո՞ւր կա, գոյություն ունի՞։
Այս մասին, անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կողմից ցուցարարներին հասցեին հնչեցված՝ «լակոտիի պես են իրենց պահում» արտահայտությանը, ասաց Բագրատ Սրբազանը։
«Դա ոստիանապետի ասելու բա՞ն է, այս մարդիկ թող հայելի պահեն, տեսնեն, թե ինչպես, ում փողերով են հասել այդ կոչումներին, ով են, ինչ կենսագրություն ունեն, այդ մարդուն իր աթոռն ու փողն է հետաքրքրում»,- ասաց նա։
Անդրադառնալով իշխանական շրջանակներին այն քննադատություններին, որ Լոռիում հեղեղի պատճառով տեղի ունեցած աղետի ֆոնին իրենք հանրահավաք են իրականացրել, Սրբազանն ասաց․
«Զոհերի մասին թող չխոսեն մարդիկ, ում օրոք մեր զինվորներից 15 հոգի մոխրացան կացարանում, հուղարկավորությունից 2 օր առաջ կառավարության ղեկավարը, ստախոս վախկոտը, եկել է Իջևան, պարեկների տոնախմբություն արել, երեկոյան ժամին էլ գնացել են ուտել խմելու, մինչդեռ զոհած տղաներից մեկի տունը մի քանի կիլոմետր էր հեռու, ընտանիքն էլ ողբերգության մեջ։
Թող իրենք բարոյականության մասին չխոսեն, ուրիշ բան ասեմ, երբ Վարդենիսում, Ջերմուկում հարձակում տեղի ունեցավ, 40 օր հետո ՊՆ նախարարը մեծ խրախճանք էր անում, երբ երկիրը պատերազմի մեջ էր, հետևաբար թող իրենք զոհերի մասին չխոսեն»։