Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու:

Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել:

ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:

Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ եւս այս հարցը քննարկել է:

Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա եւ քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը:

Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Саснович вышла в четвертьфинал парного разряда турнира WTA-250 в Румынии






SuperJob: почти 60% ямальцев ориентируются на уровень зарплаты при выборе работы

Омбудсмен: Ползавшего по шоссе ребенка украла бабушка

Пригожин объяснил, почему считает неуместным сравнение «Евровидения» с «Интервидением»

Февральская коллекция обуви Pródan