Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Apple-ը ներկայացրել է watchOS 11-ը. ինչ նորամուծություններ են արվել

0

WWDC մշակողների համաժողովում Apple տեխնոլոգիական ընկերությունն ավանդաբար թարմացնում է օպերացիոն համակարգերն իր բոլոր սարքերի համար: Այս տարի ևս բացառություն չի արվել և ցուցադրվել է ոչ միայն iOS 18 օպերացիոն համակարգը, այլ նաև watchOS 11-ը՝  Apple Watch-ի համար։ Խելացի ժամացույցների նոր համակարգը ստացել է ամբողջովին վերամշակված Workout հավելված և Vitals ծրագիր, որը նախկինում չկար: Այն մեկ վայրում է հավաքում և վերլուծում օգտատիրոջ առողջության բոլոր ցուցանիշները, ցույց է տալիս դրանց դինամիկան և խորհուրդներ տալիս:

Բացի այդ, watchOS 11-ը սովորել է թարգմանել խոսքն իրական ժամանակում, գրում է appleinsider.ru-ն:



Ինչ նորություն կա watchOS 11-ում 

Առաջին բանը, որ փոխվել է watchOS 11-ում, և դա անպայման կգրավի բոլոր մարզվողների ուշադրությունը, ամբողջովին վերամշակված Workout հավելվածն է: Այժմ ժամացույցը կգնահատի օգտատիրոջ կատարած յուրաքանչյուր վարժությունը և կորոշի, թե արդյոք ծանրաբեռնում է իր օրգանիզմը:Եթե Apple Watch-ը հայտնաբերի մարմնի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն, այն օգտատիրոջը կտեղեկացնի այդ մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր մարզման համար այժմ կարելի է ընտրել ծանրաբեռնվածության մակարդակը, այնուհետև համակարգը դրա հիման վրա կվերլուծի օգտատիրոջ տվյալները:



watchOS 11-ը ներկայացրել է ուշագրավ նորամուծություն: Այժմ կարգավորումներում կարելի է միացնել, այսպես կոչված, բեռնաթափման օրերը, և դրանց ընթացքում օգտատերը չի ստանա որևէ ծանուցում ակտիվ շարժվելու անհրաժեշտության և այրված կալորիաների մասին:



Բացի դրանից, watchOS 11-ը ներկայացրել է նոր Vitals հավելվածը: Այն մեկ տեղում է հավաքում օգտատիրոջ բոլոր առողջական ցուցանիշների վերաբերյալ տվյալները՝ զարկերակ, թթվածնով արյան հագեցվածություն, ջերմաստիճան և ԷՍԳ տվյալներ, վերլուծում է դրանք և դրա հիման վրա տալիս առողջապահական խորհուրդներ: Օրինակ, եթե ծրագիրը հասկանա, որ օգտատերը գերհոգնած է, կպահանջի հանգստանալ:



Ահա Apple ժամացույցների ամբողջական ցանկը, որոնք կթարմացվեն watchOS 11-ով.

Apple Watch Series 6;
Apple Watch Series 7;
Apple Watch Series 8;
Apple Watch Series 9;
2-րդ սերնդի Apple Watch SE 2;
Apple Watch Ultra 1;
Apple Watch Ultra 2:

WatchOS 11-ի առաջին բետա տարբերակը մշակողների համար հասանելի կլինի WWDC 2024-ի շնորհանդեսից անմիջապես հետո: Հնարավոր է, որ Apple-ի սերվերների ծանրաբեռնվածության պատճառով ստիպված լինեք մի փոքր սպասել, որպեսզի iPhone-ը հայտնաբերի այն: Նոր օպերացիոն համակարգը բոլորին հասանելի կլինի սեպտեմբերին։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի iPhone 16-ի շնորհանդեսի ժամանակ, սովորաբար Apple-ի սեպտեմբերի շնորհանդեսից հետո հաջորդ երկուշաբթի օրը: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Даллас (ATP). 1/2 финала. Рууд встретится с Муньяром, Пол – с Шаповаловым






В Подмосковье начали принимать заявки на премии для молодых учёных

Российские тяговые батареи для погрузчиков

PRYSM GROUP – архитектурное бюро, создающее будущее

Спортсмены из Петербурга – в числе лидеров международных соревнований по легкой атлетике