Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Գլենդեյլի քաղաքապետը կժամանի Հայաստան

0

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։

Ինչպես հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդեյլի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդեյլի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։

Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ  տա։ Այցի ընթացքում Գլենդեյլի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդեյլի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդեյլի քաղաքապետ  իր ծննդավայր վերադառնալու առթիվ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев опустился на одну строчку в рейтинге ATP






Охрана Блогеров. Охрана Певцов. Охрана Концертов. Охрана концертов мероприятий.

Нижегородская «Школа 800» выступит в роли «специального гостя» на ММСО. EXPO-2025

США "X" СПОСОБНА ОТРАВИТЬ СЕКРЕТНАЯ СЛУЖБА США? РИА НОВОСТИ, TIME, В.В. Путин, Дональд Трамп, Илон Маск. СПАСЕНИЕ ВОЗМОЖНО! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Отстояли квартиру: Родион Газманов спас семью от мошенников