Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Singapore Airlines-ն առաջարկել է 25,000-ական դոլար վճարել ուժեղ տուրբուլենտությունից տուժած ուղևորներին

0

Singapore Airlines ավիաընկերությունն առաջարկել է փոխհատուցում վճարել Լոնդոն-Սինգապուր չվերթի ուղևորներին, որոնք մայիսին տեղի ունեցած թռիչքի ժամանակ հայտնվել են ուժեղ տուրբուլենտության գոտում։

Ավիաընկերությունը պատրաստ է 10 հազարական դոլար վճարել միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ ստացած ուղևորներին։ Մինչդեռ լուրջ վնասվածքներ ստացած ուղևորների պարագայում ընկերությունը նախատեսում է ավելի շատ վճարում անել՝ չափը քննարկելով նրանց հետ.  ընկերությունը պատրաստ է նրանց վճարել 25 հազարական դոլար։

Singapore Airlines-ի Boeing 777-300 ինքնաթիռը մայիսի 20-ին թռիչքի ժամանակ բախվել է տուրբուլենտության: Ցնցումը շատ ուժեղ է եղել՝ 1 ուղևոր մահացել է (ինֆարկտ է տարել), 100-ից ավելին տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բանգկոկում։ Անցյալ շաբաթ Singapore Airlines-ը հայտնել է, որ 20 ուղևոր դեռ հիվանդանոցում է: Ավիաընկերությունն արդեն  բոլոր ուղևորներին փոխհատուցել է տոմսի գինը, ինչպես նաև կվճարի 740-ական դոլար՝ որպես փոխհատուցում Բանգկոկից Սինգապուր մեկնելու ծախսերի համար։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Андрей Рублёв сыграет на грунтовом турнире ATP-500 в Барселоне






Взрыв произошел на оборонном заводе Rheinmetall в Испании, шестеро пострадали

Чибис: Из Петербурга и Калининграда запустят субсидируемые авиарейсы в Апатиты

Российские банки получили рекордную прибыль в 2024 ...

В Подмосковье построили 29 школ в 2024 году в рамках нацпроекта