Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Աջերի հաջողության դեպքում, Մակրոնը կարող է հրաժարական տալ. Europe 1

0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը։ Աջերի հաջողության դեպքում, նա կարող է հրաժարական տալ։ Այս մասին գրում է Europe 1 ռադիոկայանը:

«Նախագահի հրաժարականը տաբու չէ. այո, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները»,- մեջբերում է ռադիոկայանը աղբյուրներից մեկի խոսքը։

Չնայած ընդգծվում է, որ սա ծայրահեղ քայլ է, սակայն Մակրոնը պատրաստ է «զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»։ Նշվում է, որ այս տարբերակն ակնհայտորեն նախընտրելի չէ, սակայն նախագահի հրաժարականի հեռանկարը կարող է ծառայել «գալիք ընտրությունների դրամատիզացմանը»։

Ֆրանսիայի նախագահը հունիսի 9-ին ցրել է Ազգային ժողովն այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները պարտվել են Եվրախորհրդարանի ընտրություններում։ Նրա «Վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 14,6 տոկոսը։ Սա կեսն է, քան աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ցուցանիշը (31,4%): BFM հեռուստաալիքը հայտնել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը փորձել է հետ պահել նախագահին խորհրդարանը ցրելու մտադրությունից։ Այնուամենայնիվ, Էմանուել Մակրոնը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Определился соперник Андрея Рублёва во втором круге турнира ATP-500 в Роттердаме






ЖУРНАЛ TIME ЧЕРЕЗ ДЕНЬ ПРИМЕРНО ПОВТОРИЛ ИДЕЮ АНАТОЛИЯ ГОЛОДА. Важные новости! В.В. Путин, Дональд Трамп. Новости. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

«Летают, как хотят». Пилот Романов объяснил частые катастрофы малой авиации

Современный рынок реалистичных кукол – достижения и тенденции

В Италии утверждают, что «Спартак» продолжает переговоры по Иличу, серб находится в Москве