Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Ավան վարչական շրջանին պատճառված 9 մլն դրամ վնասը քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթի նախաքննության արդյունքում վերականգնվել է համայնքի պատճառված էական վնաս։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Մասնավորապես, 2019թ. փետրվարին Ավան վարչական շրջանի բնակիչներից վարչական շրջանի ղեկավարին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ իրենք ավտոտնակների համար նախատեսված վճարումները թաղապետարանի աշխատակցի միջոցով կատարել են, ստացել են անդորրագրերը, սակայն հետագայում ծանուցվել են, որ ունեն տարբեր ժամանակահատվածների համար գոյացած պարտքեր:

Դիմումների հիման վրա նյութերի նախապատրաստմամբ վարչական շրջանի թաղապետարանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Դեպքի առթիվ դեռևս 2019թ. մարտին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դիմումատու քաղաքացիները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, այդ թվում՝ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ստացված տեղեկատվության արդյունքում, որ նշված վարչական շրջանում առկա է ընդհանուր 1494 ավտոտնակ: Նախաքննության ընթացքում անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվել վերոնշյալ ավտոտնակներին տիրապետող բնակիչների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան վճարման անդորրագրեր։

Վերոնշյալ անդորրագրերի զննությամբ պարզվել է, որ քաղաքացիները  նշված ժամանակահատվածում կատարել են ընդհանուր 10.612.000 ՀՀ դրամ գումարի վճարումներ, որոնցից վարչական շրջանի բյուջե մուտք է արվել ընդամենը 1.183.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2014թ. ավտոտնակների վարձավճարների հավաքագրման բազա վարչական շրջանում չի եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում համապատասխան պաշտոնն զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով նրա ենթակայությամբ վարչական շրջանի աշխատակազմի մեկ այլ աշխատակցի և աշխատակից չհանդիսացող անձի կողմից, ով ավելի վաղ ազատված է եղել աշխատանքից, վարչական շրջանի բնակիչներից հավաքագրված ավտոտնակների համար կատարված վարձավճարներից առերևույթ 9.429.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չեն մուտքագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ  վերականգնվել է, որը մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ համայնքապետարանի նշված նախկին աշխատակիցների (որոնցից 2-ը մահացել են) գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Соболенко — третий год подряд в финале в Австралии. Арина подобралась к величию Граф и Селеш






Сеть Lime планирует открыть торговую точку в московском ГУМе

Татьянин день – 2025: история и традиции Дня студентов в Томске

Stone: россияне предпочитают покупать жилье детям-студентам рядом с МГУ и ВШЭ

«Лаборатория Мефистофеля», оркестры, рестораны: какими были московские дореволюционные кинотеатры и что там смотрели?