Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Սելավային հոսքն անանցանելի է դարձրել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը. ՆԳՆ

0

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 15։01-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։

Նշվում է, որ տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար, մոտ 5 և 7 խմ)։ Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

The post Սելավային հոսքն անանցանելի է դարձրել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Серена Уильямс

Хэмилтон одним словом отреагировал на выступление Серены Уильямс с Кендриком Ламаром






Реестр мастеров НХП появится в Нижегородской области

Мартовские пенсии будут ниже февральских: россиян предупредили о неприятном сюрпризе

В мастерских Электростальского колледжа пройдет капремонт

За неделю в Электростали устранено более 40 засоров канализации