Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը

0

Կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ դերասանուհին հանկարծամակ է եղել գիշերը:

Դերասանուհու մահվան մասին հաղորդագրություն է տարածել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը»,- նշված է ցավակցական գրառման մեջ:

 Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի համար 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։

Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Վանաձորի թատրոն, Սունդուկյանի անվան թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն: 140 մանրապատումների սցենարիստ էր և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր էր։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերեն: Լալա Մնացականյանը հանրության լայն շրջանակի համար սիրելի դարձավ նաև «Մեր բակը» ֆիլմերի միջոցով։

The post Հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Кудерметова вышла в четвертьфинал парного турнира WTA-1000






Премьера сериала-катастрофы «Челюскин. Первые» состоялась в Москве

Студентка из Пензы покорила сердца иорданцев русским языком

«Швабе» и СоюзМаш учредили новую премию в области оптической промышленности

Подразделения государственного контроля и лицензионно-разрешительной работы Росгвардии отмечают 56-летие со дня образования