Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Իշխանությունների և Կապանի համայնքապետի հարաբերությունները լարվել են․ ինչն է պատճառը. «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն իշխանությունների հետ կրկին թեւակոխել են սառը շրջան։ Պատմում են, որ Փարսյանը ջերմ հարաբերություններ ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, հաճախ է հանդիպում նրա հետ եւ ակտիվ ջանքեր է գործադրում, որ մինչեւ տարեվերջ Կապանում ռուսական հյուպատոսությունը բացվի, ինչի մասին օրերս նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդեց։

Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ համաձայնեցնել ամեն ինչ, հատկապես՝ արտերկիր այցերը, որ ուղղորդեն՝ ինչ խոսել, ինչ անել, սակայն Փարսյանը պատասխանել է, որ ինքը հարկ է համարում իր քայլերի մասին միայն որպես ի գիտություն տեղեկացնել։

Վերջերս նա, առանց տեղեկացնելու, Իրան է մեկնել՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի, ինչն էլ այս կոնֆլիկտի պատճառ է դարձել։ Գրել էինք, որ անցած շաբաթ Կապան այցի ընթացքում Փարսյանը չդիմավորեց նաեւ Փաշինյանին, տեւական ժամանակ մարզխորհրդի նիստերին, խորհրդակցություններին չի մասնակցել՝ տեղակալին է ուղարկել, միայն վերջերս է սկսել ներկայանալ, երբ եղբոր եւ նրա ընկերոջ մասնակցությամբ պարեկների հետ ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ հարուցվեց։

Փարսյանի ինքնուրույնությունը նյարդայնացրել է իշխանություններին, իրավապահները սկսել են հետաքրքրվել նրանով։ Փնտրում են համայնքում սուբվենցիոն ծրագրերն իրականացնողների մեջ նրա հարազատների մասնակցությունը՝ հոր, ընկերների, այլ մտերիմների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով»:

Մանրամասնները՝ այստեղ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко проиграла в 1/16 финала турнира WTA-1000 в Дохе






Штурмовики группировки «Центр» зачистили село Водяное 2-е от ВСУ, вернув полный контроль над населённым пунктом

Поставки предприятий Москвы в Индию увеличились на 15%

Пуртов: Москва ищет инвестора для приобретения здания в Хорошевском районе

Реализация программы «Светлый город» продолжится в Шатуре в 2025 году