Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը (տեսանյութ)

0

Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը։

Տայկանը Porsche-ի առաջին ու միակ ամբողջովին էլեկտրական սպորտային մոդելն է։ Եվ որպեսզի սպորտային մեքենաների ընտանիքում իր բարձր դիրքը չզիջի, վերափոխված ու թարմացված էլեկտրական Taycan-ն այժմ ավելի արագ է լիցքավորվում և ունի ընթացքի ավելի մեծ պաշար։

«Porsche կենտրոն Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավար Քրիստինե Բարսեղյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ նորացված Taycan-ն ամբողջովին սպորտային է․ «Կա թյուր կարծիքի, որ էլեկտրական մարտկոցի ծանրությունը ազդում է դինամիկայի վրա, դա այդպես չէ, մարտկոցի ծանրությունը, որը տեղակայված է մեքենայի ներքևի հատվածում՝ ամբողջ երկայնքով, մեքենան դարձնում է ավելի կայուն»։

Թափքի բարձրացմամբ ու բեռնախցիկի մեծացմամբ՝ Porsche Taycan-ն էլ ավելի է ադապտացվել երկար ճանապարհների համար։ Իսկ կախված գնորդի պահանջներից ու ճաշակից՝ Porsche ներկայացրել է Taycan-ի մի քանի մոդել։

2019-ին ներկայացված Porsche Taycan-ի հետ համեմատությամբ՝ նորացված մոդելն ունի մի քանի արտաքին փոփոխություն։ Մեքենան ունի նորացված սրահ, անվահեծեր, անվաթևեր, բայց ամենաակնառու փոփոխությունը լուսարձակներն են՝ դեռ հեռվից ճանաչվող՝ և՛ ցերեկը, և՛ գիշերը։

«Առաջին հայացքից, երբ նայում ենք մեքենային, ինչ խոսք, միանգամից աչքի են ընկնում լուսարձակների տարբերությունը։ Երկրորդ սերնդի համար բազիսային տարբերակում արդեն առաջարկվում է մատրիցայով լուսարձակները»,-ասում է Քրիստինե Բարսեղյանը։ 

Taycan-ի սրահում վարորդի համար մշակված է կառավարման և էկրանին ցուցադրման հայեցակարգ։ Այն ներառում է տեղեկատվական-ժամանցային գործառույթներ, ինչպիսիք են My Porsche -ն Apple CarPlay®-ը։

Արտաքին փոփոխությունից բացի՝ Porsche-ն իր սիրահարներին առաջարկում է նաև տեխնիկական թարմացված լուծումներ։

«Նորը 0,4 վայրկյանով իր դինամիկան կատարելագործել է, պակասեցրել է 0-ից 100-ը զարգացնելու ժամանակը»,-նշում է Քրիստինե Բարսեղյանը։

Նորացված Taycan-ը լիցքավորվում է ինչպես սովորական վարդակից, այնպես էլ լիցքավորման կայաններից, ընդ որում՝ լիցքավորման հնարավորության կա մեքենայի երկու կողմից էլ։ Ի դեպ, թարմացված Taycan-ը նաև փարատում է էլեկտրամոբիլի լիցքավորման հետ կապված վախերն ու առաջարկում ավելի երկար ընթացք՝ ավելի քիչ լիցքավորմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Паула Бадоса одолела Кори Гауфф в четвертьфинале Открытого чемпионата Австралии.






Трубу с кипятком прорвало на проезжей части в Гольянове

"Отходы в красивой банке": названы марки кофе, которые не стоит покупать даже по большой скидке

Более 600 спорсменов выступили на первенстве по дзюдо в Орехово-Зуеве

Спектакль «Завтра была война» поставят на Камчатке