Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Ֆրանսիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

0

Ֆրանսիայում սկսվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Երկրում ընտրելու իրավունք ունի 49,5 միլիոն բնակիչ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կգործեն մինչև 18:00-ն, հայտնում է Euronews-ը:

Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։

Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը

Վերջերս ԵՄ ամբողջ տարածքում կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայում ջախջախիչ հաղթանակ էր տարել Մարին Լը Պենի ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր «Ազգային միավորում» կուսակցությունը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

Американка Эшлин Крюгер выбила Дарью Касаткину с турнира в Абу-Даби во втором круге






Первым делом самолеты. Чем открылся НАИС-2025

Более 9,7 тысячи фонарей установили в московских дворах в 2024 году

Более 10 архитектурных бюро разрабатывают проект комплекса на месте здания СЭВ

Бывшего мэра Самары Виктора Тархова и его жену застрелили, подозревают их внучку