Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կարևորությունը

0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին:

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, և հավելել, որ այդ նպատակով պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция первого матча Рыбакиной на турнире в ОАЭ






В Подмосковье автомобиль BMW разорвало после столкновения со столбом

Пресейв. Пресейв в музыке. Как сделать Пресейв. Что такое Пресейв в яндекс.

Художник Роман Ляпин намерен провести пленэр в Нижнем Новгороде

Новый Volvo XC-90 2025 официально доступен в Кар Вилладж М1