Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Իրանագետը նշել է՝ Իրանում նախագահի որ թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին

0

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից (Մասուդ Փեզեշքիան, Սայիդ Ջալիլի) Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով առավել ընկալելի է Ջալալին. այս մասին թելեգրամյան ալիքում գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։ Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։

Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։ Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։

Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով», - գրել է իրանագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին, քանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին:

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու, Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: 

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Александр Бублик

Крик сына помешал Бублику. Казахский теннисист попросил семью покинуть трибуны






Креативный бум у ЦУМа: российские бренды переосмыслили символ Китайского Нового года

Ефимов: порядка 14 млн квадратных метров недвижимости построено в Москве в 2024 году

Мэрия Новосибирска опубликовала список запланированных на 2025 год концессий

«Мы тут не за хлебом пошли»: как Бородина и Сердюков готовятся к свадьбе