Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Մեր շարժումը չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիներն են պատկերացնում. Բագրատ Սրբազանը՝ Գորիսում

0

Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են. ամփոփվելու է այնպես, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմտարության հաղթանակի մասին է։ Այս մասին Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ «մեր բոլոր խնդիրների լուծումն այդտեղ է»։

«Ուզում եմ հատուկ անդրադառնալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Երևանում էլ, ամենուր էլ ասել եմ, որ մեր ամոթն է, որ դուք գտնվում եք այստեղ։ Ոչ միայն այն իմաստով, որ այսօր դուք բռնի կերպով տեղահանվել եք մեր հայրենիքից, այլև հենց նրա համար, որ մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի», - նշել է Սրբազանը։

Նրա խոսքով՝ ուժը, միտքը, իմաստությունն ու կամքը կունենանք, որ վերստին ազատագրենք մեր հայրենիքը ու ոչ միայն ազատագրենք, այլ մեր տան վերակառուցման հիմքերով շարժվենք առաջ։

«Չունենք պետություն, չունենք հայրենիք, մենք պարզապես հոգևոր որբեր ենք, ինչքան էլ, որ աշխարհի որևէ անկյունում մեր կյանքը բարեկեցիկ թվա։ Մեր արցախցիներն են այստեղ, որքան էլ սա իրենց համար Մայր Հայաստանն է, հայրենիքն է, բայց էն մեծ ու օրհնված կտորը, իրենց տներն ու շիրիմները, որ թողնվել են թշնամուն, դա հոգևոր որբության խորհուրդ ունի», - եզրափակել է նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 2-й круг. Медведев встретится с Беллуччи, Хуркач – с Лехечкой






Февральская коллекция обуви Pródan

Лондон не простил Кремлю высылки своего шпиона. Британия ответила "зеркально"

Февральская коллекция обуви Pródan

Омбудсмен: Ползавшего по шоссе ребенка украла бабушка