Իսպանիան, այս պահին մրցաշարի լավագույն թիմն է, բայց այսօր այլ մթնոլորտ և միջավայր է լինելու. Վրաստանի հավաքականի մարզիչ
Վրաստանի հավաքականի մարզիչ Վիլի Սանյոլը կիսվել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Իսպանիայի հավաքականի հետ խաղից իր սպասելիքներով։
«Շատ զգացմունքային պահ էր, քանի որ մենք արեցինք անսպասելին: Մենք շատ ուրախ ենք։ Իսպանիան ավելի շատ ժամանակ ուներ վերականգնվելու համար, բայց դա նորմալ է. ես վստահ եմ, որ իմ խաղացողները լավ են վերականգնվել և ոգևորված են խաղադաշտ դուրս գալու համար:
Իսպանիան, անկասկած, այս պահին մրցաշարի լավագույն թիմն է, բայց այսօր այլ մթնոլորտ և միջավայր է լինելու:
Ամեն ինչ կարող է պատահել: Անհնար է հաջողության հասնել, եթե միայն մտածես, թե ինչպես պաշտպանվել։ Ցանկանում ենք ցույց տալ, որ կարող ենք կրկին հանդես գալ այնպես, ինչպես Պորտուգալիայի հետ խաղում»,- Սանյոլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։