Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մшրմին. նա ՌԴ քաղաքացի է

0

Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա, հայտնում է shamshyan.com-ը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 28-ին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները:

Տավուշի մարզի 23-ամյա բնակիչ Գարիկ Գ․-ն, որն աշխատում է «Լաստիվեր Ռեզորթ»-ում, հայտնել է՝ Վ. Լուգովսկայան հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, որից հետո հունիսի 28-ին ժամը 22։00-ի սահմանում տեսնելով, որ վերջինս սենյակից դեռևս դուրս չի եկել անհանգստացել են, բացել են սենյակի դուռը և անկողնում հայտնաբերել են կնոջ դին։

Ժամանած ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար:

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл Беллуччи во втором круге турнира в Роттердаме






Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

«Китайский Новый год в Москве»: волшебные традиции Востока в Камергерском переулке

В Архангельске завершились всероссийские соревнования по бадминтону

Лукас Вера: «Наслаждаюсь жизнью в России. Это мой второй дом»