Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Երևանում անչափահաս վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին

0

Երևանում անչափահաս վարորդը Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել հունիսի 29-ին ժամը 20։10-ի սահմանում:

Մասնավորապես, Երևանի 17-ամյա բնակիչ Դավիթ Գ․-ն Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի 76-ամյա բնակիչ Հովհաննես Ի․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина вышла в полуфинал турнира в Абу-Даби, с трудом одолев Онс Жабер






Эксперты рассказали о туристических направлениях весной

Сотрудники Росгвардии помогли потушить загоревшийся автомобиль в Москве

Некоторых российских подростков хотят отправлять в монастыри

Ввод премиального и элитного жилья 2025