Добавить новость
ru24.net
World News
Июнь
2024

Էյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարով

0

Հեղինակավոր Christie's աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի երկու էջանոց նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, գրում է The Guardian-ը:

Աճուրդը կայանալու է սեպտեմբերին. ըստ փորձագետների՝ նմուշը կարող է վաճառվել 4մլն դոլարով:

Այս նամակում ֆիզիկոսն այն ժամանակվա նախագահ Ռուզվելտին զգուշացնում է նացիստական Գերմանիայի արագ զարգացող և անկասելի ընթացք ունեցող միջուկային հետազոտական ծրագրերի մասին, որոնք ներառում են ատոմային ռումբի ստեղծումը: Էյնշտեյնը նախազգուշացրել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է միջուկային հետազոտություններին և կարող է արտադրել «չափազանց հզոր ռումբեր», ինչպիսին, ի վերջո, ստեղծեց ԱՄՆ-ն և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին օգտագործեց ընդդեմ Ճապոնիայի:

Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հետևել Գերմանիայի օրինակին և անել նույնը։ Ռուզվելտն ի պատասխան ստեղծել է կոմիտե, որը, փաստորեն, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերի ղեկավարած «Մանհեթեն» նախագծի նախաբանն էր: Այս ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն ստեղծել է ատոմային ռումբ և նետել Հիրոսիմայի և Նագասակիի վրա՝ սկիզբ դնելով միջուկային դարաշրջանին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

В сети появилось трогательное видео Рыбакиной с детьми






На Троекуровском кладбище в Москве проходят похороны погибшего при взрыве в «Алых парусах» Саркисяна

IT-лаборатория: Могилевское агентство регионального развития совместно с БРУ продолжает реализацию образовательного проекта

Почтовые итоги онлайн-шопинга томичей: в 2024 г. трафик интернет-товаров вырос на 78%

Социальный фонд упрощает работодателям возмещение затрат на охрану труда