Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները չիրացրած 11-մետրանոցից հետո (տեսանյութ)
Սլովենիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի 105-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, որը հետ մղեց սլովենացի դարպասապահ Յան Օբլակը։
Ինչից հետո Պորտուգալիայի հավաքականի առաջատարը չկարողացավ զսպել արցունքները երկրորդ լրացուցիչ ժամանակի ավարտին հաշիվը բացելու հնարավորությունը բաց թողնելու համար:
Ռոնալդուի համար այս չիրացրած 11 մետրանոցն առաջինն էր 2022 թվականի փետրվարից հետո։ Օբլակն իր հերթին 2022 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ հետ է մղել 11 մետրանոց հարվածը։
Ռոնալդուն նաև դարձել է առաջին եվրոպացին 21-րդ դարում, ով ազգային հավաքականների կազմում 3 11 մետրանոց է բաց թողել խոշոր մրցաշարերում, հայտնում է Sofascore-ը։
Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դեմ խաղում (0:0), երկրորդ անգամ՝ 2018 թվականի աշխարհի առաջնության՝ Իրանի դեմ խաղում (1:1):
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։