Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Ծխախոտի տուփերը հայկական շուկայում սկսել են հանդես գալ նոր տեսքով

0

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է, որ ծխախոտային ապրանքանիշերի արտաքին տեսքը փոփոխվել է: Առողջության վտանգի մասին նախազգուշացումները այժմ ընդգրկում են ոչ միայն տեքստային, այլ նաև պատկերային տեղեկություններ:

Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվարի 1-ից մեր երկրում ուժի մեջ են մտել ծխախոտային արտադրանքի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգի դրույթները:

Փոփոխությունները վերաբերում են առանց բացառության բոլոր տեսակի ծխախոտներին՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրանքի: Կարևոր է նշել, որ մինչև անցած տարեվերջ ՀՀ-ում արտադրված կամ Հայաստան ներմուծված «հին տեսքով» ծխախոտի տուփերը կարող են վաճառքում մնալ մինչև դրանց վերջնական սպառումը, սակայն նոր արտադրանքն արդեն պետք է համապատասխանեցվի նոր պահանջներին: Հավանաբար դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներկա պահին նոր տուփերով են սկսել հանդես գալ նախ և առաջ միջազգային բրենդները, իսկ տեղական արտադրողների ծխախոտի դիզայնի փոփոխությունը ավելի ուշ նկատելի կլինի։

Հիմնական փոփոխությունը կապված է նախազգուշացնող նկարների հետ, որոնք այժմ պետք է զբաղեցնեն տուփի դիմային և ետնամասի մակերևույթի 50%-ը։ Նոր կանոնների համաձայն՝ դիմային մասում նախազգուշացնող տեքստերը ներկայացված են հայերեն լեզվով, իսկ ետնամասում՝ ռուսերենով:

Տուփի վրա այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն։ Արգելվում են նաև նկարագրությունները, որոնք կարող են սպառողի մոտ առաջացնել ավելի քիչ վնասակարության տպավորություն, օրինակ՝ «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա», «ուլտրա» եւ այլն։ Միակ բացառությունը արված է մենթոլի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը նշելու համար։ Պետք է նշել նաև, որ բացի տուփի արտաքին տեսքից, որևէ այլ փոփոխություն ծխախոտի մեջ չի կատարվել:

Ուշագրավ է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը ընդունվել է դեռևս 2014թ., երբ ՀՀ-ն պաշտոնապես միության անդամ չէր, իսկ 2017թ.-ի վերջից այն գործում է ԵԱՏՄ անդամ պետություններում։ Դրա պատճառով ՀՀ-ի համար նախատեսվել էր բավականին երկար անցումային շրջան, որը ավարտվել էր միայն անցած տարեվերջին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Брисбен (ATP). 1/4 финала. Джокович сыграет с Опелкой. Димитров – с Томпсоном






Юрист Яковлева назвала штрафы за нарушение ПДД, которые выросли с начала года

​Лахтер: «Капелло приехал в Россию обделаться»

Ржавая вода в Заводском районе: жители Орла снова столкнулись с проблемой

Нажми на кнопки: самые ожидаемые сериалы 2025 года