Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարը հատուկ անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Շնորհավորելով  Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել  նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ոլորտում իրականացված աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ենթադրում է առանձնահատուկ մեթոդաբանություն, ինչը պետք է լինի բոլոր մարմինների կողմից այս համատեքստում իրականացվող աշխատանքների առանցքում։ Պաշտպանն անդրադարձել է նաև  ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, ընդծել բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները, ի թիվս այլնի, քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր։

Իր հերթին  Մայքլ Օ՛Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել բովանդակալից զրույցի համար և ընդգծել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко вышла в третий круг турнира WTA-1000 в Майами






В МЧС уточнили, что в Москве потушили пожар в здании гостиничного комплекса

Патриотический вопрос: как нужно воспитывать российскую молодёжь, чтобы у нашей страны было будущее

В Можайске проводят профилактические беседы с жителями по пожароопасному сезону

Суд в Москве продлил домашний арест блогеру Чекалиной и её экс-супругу