Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև

0

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (չակերտները՝ Tert.am) ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը (նկատի ունի էթնիկ զտման ենթարկված արցախցիների վերադարձը-Tert.am)։

Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (չակերտները՝ Tert.am)։

Նշենք, որ Ադրբեջանը 2020-ի արցախյան պատերազմից հետո ակտիվ շրջանառում է նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և դրա ներկայացուցիչների՝ ՀՀ վերադառնալու «իրավունքի» (չակերտները՝ Tert.am) թեզը:

Ադրբեջանում անգամ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն էր անցկացվել, որի շրջանակում հնչել էին կոչեր, որ «մի օր վերադառնալու են իրենց պատմական հայրենիք»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Медведев проиграл Беллуччи во втором круге турнира в Роттердаме






Площадь пожара в здании бывшего Электрозавода в Москве выросла до 800 кв. м

ТАСС: в охваченном огнем здании Электрозавода не осталось людей

Отец Яниса Тиммы заявил, что из материалов дела его сына исчезли важные улики: “Очень многое вызывает вопросы”

В Реутове наградили победителей конкурсов «Мастер — золотые руки» и «Новатор инженерного труда»