Հայաստանի և Վրաստանի հարևան համայնքների ղեկավարներն ու պաշտոնյաները հանդիպել են 2024թ․-ի հունիսի 26-27-ին, Դիլիջանում՝ անդրսահմանային համագործակցության ծրագրերի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար, այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են՝ երիտասարդական կենտրոնների ստեղծում, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ կառավարում և տնտեսական զարգացման համատեղ նախաձեռնություններ: Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի տարածաշրջանային