Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Դավիթ Տերտերյանն ու Յուրի Գարեգինյանը միացել են «Վանին»

0

«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիթ Տերտերյանը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։

Տերտերյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը «Արարատ-Արմենիայի» գույներն էր պաշտպանում 2020 թվականից։

Տերտերյանից բացի Չարենցավանի «Վան» է տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Նոա»,«Արարատ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում։

Գարեգինյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր», - ասված է հաղորդագրության մեջ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Азаренко проиграла в первом круге турнира WTA-1000 в Дохе






В Москве состоится Медиа Бизнес Саммит 2025

В Москве пройдут торги по приобретению земельного участка и здания на севере города

Айсберг размером с Лондон тает: может ли ледник Судного дня затопить Европу

Отмена пенсионной реформы — можно ли фарш провернуть назад