Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք. Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան

0

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այս կապակցությամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:

The post Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք. Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 1/2 финала. Алькарас сыграет с Хуркачем, де Минаур – с Беллуччи






Известия: менеджеры Климовского патронного завода отбирали у работников премии

Как сегодня живёт Ирина Муравьёва

Мошенники начали звонить россиянам под видом сотрудников суда

Здание автосервиса вспыхнуло в Екатеринбурге