Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Ջրհեղեղից տուժածներին ստանդարտով ենք փոխհատուցելու, որ չարաշահումներ չլինեն. Նիկոլ Փաշինյան

0

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների հետևանքով 263 վնասված, հեղեղված կամ փլուզված տներ կան:

Կառավարության նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 263-ից 33-ի սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, պետք է աշխատեն պարզեն, իսկ 230-ինը ստուգված ու կարգավորված է, դրանցից 98-ի փոխհատուցումը 60 հազար դրամի տիրույթում է, մնացած 114-ը՝ 40 հազարի:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եկել են եզրակացության, որ պետք է գան ստանդարտի:

«Եկել ենք եզրակացության, որ պետք է գանք ստանդարտի, որովհետև մեկ տան մեջ գույքը շատ է, մյուսում՝ քիչ, ամենակարևոր հանգամանքն այն է, որ չենք կարող գնալ այդ տանը ստուգել հետահայց, ինչ գույք է եղել և ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց փորձը ցույց է տալիս շատ լայն տեղ է բացվում չարաշահումների համար»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ 2 գոտու են բաժանել և որ 1-ին գոտում փոխհատուցումը 1մլն 200 հազար դրամ է՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու համար, իսկ 2-րդ գոտում՝ 800 հազար դրամ: Նրա խոսքով՝ ստանդարտի հարց կա, սա ճիշտ մոտեցում է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն էլ ասաց, որ որոշել են սոցիալական աջակցության տեսքով աջակցել նրանց, ովքեր բնակվել են այդ վնաս կրած բնակավայրերում:

«Խոսքը 263 բնակելի տարածքներում փաստացի բնակված ընտանիքների մասին է: Ունենք 854 անձ և մենք նույն սկզբունքով, ինչ վնասի հատուցումն ենք անում տարբերակված ըստ աղետի վնասի չափի, աջակցութուն կտրամադրենք 490 անձի՝ 60 հազարական դրամ և մնացածին 40 հազարական դրամ չափով»,- ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Зарина Дияс

Зарина Дияс сыграла драматичный матч за выход в финал турнира в Таиланде






В Москве умер создатель хоккейной команды «Сталкер» Алексей Зайцев

В России пенсионерам в феврале могут дополнительно повысить пенсию

Россия нашла способы обхода санкций США: обвала энергетики не будет

В Подмосковье ожидается до +4 градусов, дождь и мокрый снег