Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին

0

ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg Television-ին տված հարցազրույցում։

Նա վստահ է, որ  Չինաստանը կարող է «հսկայական դեր» խաղալ հակամարտության կարգավորման գործում, քանի որ Մոսկվան մեծապես կախված է իր արտահանման շուկայից, ըստ այդմ՝ Չինաստանից։

«Կարծում եմ՝ Ամերիկան և Չինաստանը միասին. գիտեմ, որ նրանք իրար միջև շատ մեծ հարցեր ունեն։ Ես դա հասկանում եմ։ Բայց ինձ թվում է, որ եթե մենք ուզում ենք, որ այս պատերազմն արդար ավարտվի Ուկրաինայի, ամբողջ աշխարհի համար, նրանք ինչ-որ տեղ պետք է ինչ-որ եզրեր գտնեն»,- նշել է պետության ղեկավարը։

Զելենսկին նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ ուկրաինական և ռուսական ուժերը մարտի դաշտում հայտնվել են փակուղում։ Նրա խոսքով, ուկրաինացի զինվորականները կենդանի ուժի առումով այժմ ավելի լավ վիճակում են, քան մի քանի ամիս առաջ, իսկ ուկրաինական նոր հարձակումը ջոկետները զինելու հարց է միայն։

Բացի այդ, Զելենսկին ընդգծել է, որ արևմտյան ռազմական տեխնիկան չափազանց երկար ժամանակում է հասնում ռազմաճակատ:

«Սա այս պատերազմի ամենամեծ ողբերգությունն է. մենք շատ, շատ, շատ երկար ենք սպասում մինչև որ որոշումը կյանքի է կոչվում», - ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ օրերս Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ասել էր, որ Չինաստանը կարող է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին՝ ամենաբարձր մակարդակով մեկ հեռախոսազանգով։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ մեծ կախվածության մեջ է Չինաստանից։

«Նախագահ Սի Ծինփինի մեկ հեռախոսազանգը կլուծի այս ճգնաժամը», - ասել էր Ստուբը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Джокович: Это был один из самых эпичных матчей, которые я проводил






Приморские артисты выступают на полях II фестиваля-ярмарки «Сделано в России»

«Близкий к идеальному»: актер Павел Ворожцов назвал лучший город в мире

Из древесины кремлёвской новогодней ели сделают сувениры для бойцов СВО

"Отходы в красивой банке": названы марки кофе, которые не стоит покупать даже по большой скидке