Կոլոմինան և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Վաշինգտոնում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպումը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակն ու մարտահրավերները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության ասպեկտները, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու ուսուցումը, մարդասիրական ականազերծումը»,- ասվում է հայտարարության մեջ։