Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ: Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ […]
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ:
Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ: Ժամը 19.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 27-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ ժամը 18.30-ին հիվանդանոց տեղափոխվածի հետ վիճաբանել և նրա ուղղությամբ ատրճանակով կրակոցներն արձակել է նույն թաղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.40-ին Նոր Արեշի 44-րդ փողոցում նրան հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալել ու ներկայացրել են բաժին: Բաժնում նրա գոտկատեղից ընկել է ատրճանակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Начальник Главного управления вневедомственной охраны Росгвардии вручил ключи от автомобиля многодетному отцу-росгвардейцу
Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве
Столичные росгвардейцы задержали мужчину, подозреваемого в грабеже
A Google Doodle animator is my new favorite Elden Ring lore theorist thanks to this cartoon retelling of Shadow of the Erdtree set to a Taylor Swift song
Приключение-головоломка Arranger вышла на смартфоны и PC
Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it
Arena Breakout празднует 1 годовщину новой картой, игровым режимом и наградами