Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ փոխնախագահին անվանել է Թրամփ

0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փակման ժամանակ շփոթել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ազգանունը՝ նրան անվանելով Թրամփ (հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում Բայդենի մրցակիցն է-Խմբ.), հայտնում է reuters.com-ը:

Երբ լրագրողները Բայդենին հարցրել են՝ արդյոք նա դուրս կգա նախագահական մրցապայքարից և կզիջի տեղը փոխնախագահ Քամալա Հարիսին, Բայդենը պատասխանել է.«Ես չէի ընտրի փոխնախագահ Թրամփին որպես փոխնախագահ, եթե նա նախագահ լինելու որակներ չունենար»:

Բացի այդ, նույն երեկոյի ընթացքում Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել էր որպես «նախագահ Պուտին»:

«Այժմ ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, որը որքան համարձակ է, այնքան էլ վճռական։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել էր Բայդենը։

Նա արագ ուղղել էր իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Զելենսկին պետք է հաղթի նախագահ Պուտինին: Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»:

«Ես ավելի լավն եմ»,- կատակել էր Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:

«Շատ ավելի լավն եք», - պատասխանել էր ԱՄՆ նախագահը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Александрова победила Мертенс и вышла в 1/4 финала турнира WTA в Дохе






В Нижнем Новгороде мужчина провалился в яму на глубину десять метров

Фонд «Защитники Отечества» приглашает к участию в онлайн-марафоне «Подвиг женщин Победы»

Московский зоопарк занимает первое место в мире по разнообразию видов

Эксперт Апрелев предложил субсидировать ипотеку для малоимущих семей