Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Քիմ և Քլոյե Քարդաշյաններին հրավիրել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու պսակադրության տոնակատարություններին (լուսանկարներ)

0

Ամերիկյան իրապատում շոուների աստղեր Քիմ և Քլոյե Քարդաշյանները հրավիրված են Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությանը, որի տոնակատարությունը մեկնարկել է ուրբաթ և տևելու է երեք օր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, պսակադրությունը կայանալու է Մումբայում. Անանտ Ամբանին կամուսնանա մեկ այլ մեծահարուստ ընտանիքի ներկայացուցչի՝ Ռադհիկա Մերչանտի հետ:

Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում՝ ցույց է տվել ինչ տեսքով են ինքն ու քույրը գնացել միջոցառմանը: Քիմը կրել է ճերմակ, իսկ Քլոյեն՝ սրճագույն հագուստ: Հյուրերի ցանկում են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը,  Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլ  աստղեր, քաղաքական գործիչներ:

Պարբերականը մանրամասնում է, որ 67-ամյա Մուքեշ Ամբանին զույգին արդեն նվիրել է շքեղ վիլլա Դուբայի Palm Jumeriah-ում: Այն ունի տասը ննջասենյակ և սեփական մասնավոր լողափ: Զույգին նաև տրվել է Bentley Continental GTC Speed մեքենա և պատվերով պատրաստված զարդերի ու հագուստի շլացուցիչ հավաքածու՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ:

Ամբանիի կինը՝ 60-ամյա Նիտան, հարսին նվիրել է մեծ մարգարիտով և ադամանդներով մանյակ՝ 15 միլիոն դոլար արժողությամբ, իսկ որդուն՝ 4 միլիոն դոլար արժողությամբ Cartier բրոշ:

Ամբանիները նաև պատվիրել են 100 մասնավոր ինքնաթիռ, որպեսզի իրենց հայտնի հյուրերին ամբողջ աշխարհից Հնդկաստան տեղափոխեն տոնակատարությունների համար: Մումբայի բոլոր հինգ աստղանի հյուրանոցները հյուրերի համար ամրագրված են և վճարված Ամբանի ընտանիքի կողմից:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса