Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

0

Բաքվի Սաբունչու շրջանային դատարանը հուլիսի 12-ին,շինծու մեղադրանքների հիման վրա,2023 թվականին Աղավնո գյուղի հատվածում ձերբակալված ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Ըստ դատավճռի՝ Ռաշիդ Բեգլարյանն ազատազրկման առաջին 5 տարին պետք է կրի ազատազրկում՝ բանտում,իսկ 10 տարին` խիստ ռեժիմի գաղութում։

Բեգլարյանին առաջադրվել էին  Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտումով),113 (խոշտանգում),115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում),279 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցություն)  318 (Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով շինծու մեղադրանքները:

Նրա ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

Ըստ հայկական կողմի՝ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նա ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին։

The post Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Делрей-Бич (ATP). 1-й круг. Норри сыграет со Свайдой, Шевченко – с Ммо






Социальный фонд проинформирует самозанятых о формировании пенсионных прав

Сотрудник инспекции по маломерным судам попался на взятке

Воробьев навестил воспитанниц детского приюта при монастыре в Сергиевом Посаде

Актриса Елена Цорн попалась на схему мошенников и осталась без квартиры в Москве