Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 11-ին  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:

Անդրադառնալով այդ հարցին՝ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով: Նա նշել է, որ դա կարող է նոր էջ բացել տարածաշրջանում:

Ֆրանսիայի նախագահը նաև վերահաստատել է Թուրքիայի հետ դրական երկկողմ օրակարգը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: 

The post Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса