Добавить новость
ru24.net
World News
Июль
2024

Պռոշյան փողոցում ձերբակալվել է սպանության փորձի համար հետախուզվող 2 քաղաքացի և ևս 6 անձ․ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

0

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվող՝ 31 տարեկան 2 տղամարդկանց։

Ինչպես հաղորդում են Ոստիկանույթունից, նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարդու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ։

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Екатерина Александрова

«Реал» обыграл «Манчестер Сити» в ЛЧ, Александрова победила Соболенко. Главное к утру






ГУ МВД: восемь таджикистанцев с согласия волгоградки стали фиктивными отцами ее детей (Обновлено!)

Водитель автобуса пострадал в ДТП с легковым автомобилем на Киевском шоссе

Времена. Россия перешла на григорианский календарь, попавший под уголовку чиновник возглавил СГЭТ

Они не любят своих детей: кто такие миндальные мамы и чем они опасны